Բաժիններ՝

Թրամփը ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է նավթային ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Ռայթի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի հովանավոր և նավթային ընկերության ղեկավար Քրիս Ռայթի թեկնածությունն առաջադրել է էներգետիկայի նախարարի պաշտոնում, հայտնում է Associated Press-ը։

Դենվերում հիմնված «Liberty Energy» ընկերության գլխավոր տնօրեն Ռայթը նավթի և գազի հանքավայրերի արդյունահանման վառ կողմնակից է, ինչը կարևոր է Թրամփի համար՝ համաշխարհային շուկայում ԱՄՆ-ի «էներգետիկ գերակայության» հասնելու համար:

Ռայթն այս ոլորտի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է, որ դեմ է հանդես գալիս կլիմայի փոփոխության դեմ պայքարին և կարող է խթանել հանածո վառելիքի զարգացումը և արագ գործողությունների դիմել՝ դադարեցնելու Բայդենի վարչակազմի կողմից բնական գազի արտահանման թույլտվության մեկամյա դադարը:

Էներգետիկայի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Ռայթի թեկնածությունը ստացել է ազդեցիկ պահպանողականների, այդ թվում՝ նավթագազային մագնատ Հարոլդ Հեմի աջակցությունը։

Հեմը՝ Օկլահոմայում հիմնված, թերթաքարային նավթի խոշոր արտադրող «Continental Resources»-ի գործադիր նախագահը, Թրամփի երկարամյա աջակիցն ու խորհրդականն է և էներգետիկ հարցերում առանցքային դեր է խաղացել Թրամփի առաջին ժամկետի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս