«Եթե այդքան խելք ու շնորհք ունեիք, դուք դառնայիք նախագահ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ից սկսած ես էլ ոչ մի բանի վրա չէի զարմանում, բայց հիմա գիտե՞ք ինչի վրա եմ սկսել զարմանալ, զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր կյանքում մի դասարան աշակերտ չեն կառավարել, բայց տեղին ու անտեղի իրար հերթ չտալով, առիթը բաց չթողնելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին են քննադատում, բա եթե այդքան խելք ու շնորհք ունեիք, դուք դառնայիք նախագահ:

Նիկոլը, որ ասում էր «ժողովու՛րդ, դու վարչապետ ես» այ հենց սա նկատի ուներ, էս տեսակի մարդկանց նկատի ուներ, որ ով տեղից վեր ա կենում իրան գիտունի տեղ դրած սկսում ա փիլիսոփայել, նախագահներին ուղղություն ցույց տալ ու քննադատել. պապս նմաններին ասում էր «ոտներդ ձեր յորղանի չափով գցեք, արա», ու հա, չէր խանգարի ձեզ, որ մի քիչ զուսպ լինեիք, տղաներ և աղջիկներ:

Հ.Գ. Հիշեցնեմ մեծի խոսքերը.«Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է»։ Վարդգես Պետրոսյան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031