
Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը

Մահացել է ռուսական հանրահայտ «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը։ Լուրը հայտնել է երաժշտի այրին։
57-ամյա Լյովկինը խմբի հիմնադրումից ի վեր եղել է գլխավոր վոկալիստը, գրում է starhit.ru-ն։
2000-ականների սկզբին արտիստի մոտ ախտորոշվել է լիմֆատիկ համակարգի քաղցկեղ։ Նա բարդ բուժման է ենթարկվել, տարել ոսկրածուծի երկու փոխպատվաստում։