«Ո՞րն է այն ողջամիտ պատճառը, որ ռազմավարական առումով գերկարևոր օբյեկտներն անվնաս թողնվել են թշնամուն…»․ Սարկիսով
Հրանը Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի օր է IAEA (МАГАТЭ) խառնվել է իրար, նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստ է գումարվել: Բոլորը քննարկում են Զապորոժյայի ԱԷԿ-ի շուրջ հասունացող վտանգը, ՄԱԿ-ում ՌԴ ԱԽ մշտական ներկայացուցիչ Նեբենզայը նույնիսկ որոշակի ցուցանիշներ ու ենթդարյալ արդյունքներ հրապարակեց, որոնք այդքան էլ հուսադրող չէին: Սակայն, հարցը այլ բանի մասին է:
Ուկրաինական էսթաբլիշմենթը, վստահաբար, գիտի, թե ինչ վտանգներով է հղի Զապորոժիայի ԱԷԿ-ի շուրջ որեւէ ռազմական բախում, սակայն, իրենք իրենց պաշտպանելու, իրենց հողերը պաշտպանելու նպատակով, ինչպես նաեւ եթե Հայրենիքի մի թիզ իրենցը չի լինելու, ապա հակառակորդինը եւս պետք է լինի գաղափարով են առաջնորդվում: Սրան զուգահեռ մտածում են մաքսիմալ վնաս պատճառելու մասին:
Այս ինցիդենտին զուգահեռ միտս է գալիս 44-օրյա պատերազմի հետեւյալ դիպվածը…
ԱՀ 6-րդ ՊՇ-ն (գյուղ Թալիշ եւ Մատաղիս, ժամանակավոր օկուպացված թշնամու կողմից) երբ լքում էր պաշտպանության բնագիծը, ասել կուզեմ, ոչ թե տակտիկական նահանջ էր կատարում, այլ պարզապես թողնում էր մարտական դիրքերը եւ գյուղերը, Պաշտպանական շրջանի հրամանատարության կողմից ոչ պայթեցվեցին Հրթիռահրետանային սպառազինության պահեստը (առավելապես հայտնի է ՌԱՎ-ի պահեստ), ոչ էլ Մատաղիսի ջրամբարի պլածինան… եթե գյուղերն էվակուցված էին, զորքը լքում էր թե՛ դիրքերը, եւ թե՛ գյուղերը, իսկ թշնամին առաջանում էր նշված բնագծով, ո՞րն է այն ողջամիտ պատճառը, որ իմ կողմից նշված ռազմավարական առումով գերկարեւոր օբյեկտներն անվնաս թողնվել են թշնամուն…
Հարցս հռետորական է, որեւէ պատասխան չակնկալող… ուսումնասիրելով ուկրաինական պատերազմը, վերապրելով 2020 թվականի Արցախյան պատերազմը՝ նախանձում եմ ուկրաինացիների հայրենասիրությանը՝ հայրենիքը սիրելու, սեփական հողն ու ջուրը պաշտելու համատեքստում»: