Բաժիններ՝

Թուրքիայում վերջին 7 ամսում աշխատանքային վատ պայմաններում զոհվել է 1014 բանվոր

Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել, որից 169-ը միայն հուլիսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զոհվածներից 39-ը երեխաներ են, 68-ը՝ կին, 55-ը՝ փախստական (24 սիրիացի, 12 աֆղանստանցի, 4 ուզբեկ, 3 իրանցի, 2 թուրքմեն և այլն): Բանվորների մահացության դեպքերն ավելի շատ գրանցվել են գյուղատնտեսության, շինարարության, բեռնափոխադրումների ոլորտում։

Բանվորների մահացության պատճառներից են եղել հիմնականում փլուզումները, բարձրությունից սայթաքումները, ինչպես նաև վթարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031