Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։
«Ադրբեջանը նույնպես փորձարկում է Մոսկվայի՝ միաժամանակ երկու ճակատով գործելու կարողությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Վաշինգտոնը չի թողնի Հայաստանին՝ արդեն երկու ոտքով տարածաշրջան մտնելու հույսով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնված իրավիճակին ու Ադրբեջանի հարձակողական գործողություններին:
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ադրբեջանական կողմի հրապարակած պաշտոնական թվերն ակնհայտորեն պակաս են իրական թվերից։ Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական մեծաքանակ զորախումբը հարձակման փորձ անում ու մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվում։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական գրոհների ծավալման ուղղությունները բավականին ընդարձակ են, և պարզ չէ՝ իրականում ինչ խնդիրներ են լուծում, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածի կտրվածքով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է Հայաստանը, ներկա պահին գագաթնաժողով է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հարցով: Նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը անհեթեթություն է. ՀՀ -ն հրադադարի ռեժիմը չի խախտել. ՊՆ
Մենք մերը կորցրել ենք, ձեր մասին ենք մտածում. Արա Ռոստոմյան
Մեզ ասում են՝ մի սգացեք. հլը քո երեխեքից երկուսը զոհվեին, տեսնենք՝ չէի՞ք սգա. Արա Ռոստոմյան
Փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, որն ի սկզբանե Ռուսաստան-Արևմուտք պատերազմ էր, Ադրբեջանի և Թուրքիայի համար հիանալի հնարավորություն ստեղծեց հարձակվելու Հայաստանի վրա՝ ինչպես իրենց երազած Սյունիքով միջանցքը վերցնելու, այնպես էլ՝ Արցախի հարցն առհասարակ փակելու համար, ուստի սպասելի էր, որ հիմա, երբ Ռուսաստանը խիստ ծանր օրեր է ապրում, Ադրբեջանը պետք է հարձակվեր Հայաստանի վրա. ի դեպ, սպասելի էր, որովհետև այդ մասին ահազանգում էինք դեռևս այս տարվա սկզբին՝ փետրվարին։
Մենք փաստացի անցնում ենք դժոխքի միջով. Զոհված զինծառայողի հայր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադարձել է հայկական ուղղությամբ Ադրբեջանի հարձակմանը՝ կողմերին կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար:
Ծնողները, ովքեր պատերազմից հետո Նիկոլին ընտրեցին, այսօր այդ ուխտն իրենց առաջ է չոքել. Գարիկ Գալեյան
Ցավոք, մեր ահազանգը չլսվեց այն ծնողների կողմից, ովքեր զինվոր ունեն բանակում. զոհված զինծառայողի հայր
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում կբարձրացնի հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցը:
««Էլեկտրամատակարարման հարցի լուծման գործիքակազմի» վերաբերյալ եվրոպական որոշման նախագիծը, որին ծանոթացել է The Guardian-ը, ռուսական կամ որեւէ այլ ներմուծվող գազի գների սահմանափակումներ չի բովանդակում»,- գրում է հրատարակությունը:
Գիտենք՝ ինչ է նշանակում որդի կորցնել, պիտի համախմբվենք բոլորս. զոհված զինծառայողի մայր
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։
Մենք բոլոր ծնողներին հասկանում ենք, ինքներս անցել ենք այդ ճանապարհով. եկեք համախմբվենք. զոհվածի հայր
ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ կոչ են անում թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը: Այս մասին ասված է ԵԽԽՎ մամուլի հաղորդագրության մեջ։
Քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:.
Այս իրավիճակը վաղուց սպասելի էր, իսկ մենք` անպատրաստ. Հուսիկ Արա
եսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: Ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Փաշինյանի գլխավոր նպատակն է սեփական իշխանության պահպանումը: Պատրանքներ չկան, հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել ինչ ասես:
Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելուն. Գրիգորյան
«Նիկոլ, թող գնա՛, քո խաղաղության օրակարգը պատերազմի ու մահի օրակարգ է». Էդուարդ Շարմազանով
Գիտենք, որ բոլորդ այս պահին ուշիուշով հետևում եք սահմանային իրադրությանը: Մենք կփորձենք ձեզ ներկայացնել այնպիսի տեղեկատվությունը, որը ներկայացվում է ադրբեջանական սեգմենտում, այլ ոչ այն, ինչը բոլորն են գրում…
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը խոսել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ միջազգային իրավունքի գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին, անդրադարձել Ազգային ժողովի՝ այսօր ընդունած հայտարարությանը, ագրեսիայի եզրույթի ձևակերպմանը, այլ կարևոր թեմաների ևս: