Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը նշանակված Է սեպտեմբերի 14-ին. ՏԱՍՍ
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՄԱԿ ԱԽ-ում իր աղբյուրին։
«Այո, քննարկումը նշանակված է վաղը», – ասել է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում կբարձրացնի հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցը: