Ջերմուկում ինքնապաշտպանական ջոկատներ են ձևավորվել

եսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: Ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

«Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:

Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»,- գրել է Արսենյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930