Նույն օրն ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Վիրավորների և տարածքային կորուստների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը այնպիսի նպատակներն են, հանուն որոնց աշխարհի բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց առավելագույն ջանքերը։
Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Մասնավորապես, 2019 թվականի 13 000 դիմումի փոխարեն՝ 2020 թվականին քաղաքացիություն է ստացել 11456 մարդ
Ի դեպ, գլխավոր դատախազի տեղակալի հավանական թեկնածուներից է նաև սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։
Խորհրդանշական է այն, որ ամերիկացիները համանախագահ են նշանակում՝ գիտակցելով, որ մյուս կողմի համանախագահը Ռուսաստանն է, այսինքն՝ պատրաստ են նաև համագործակցել Ռուսաստանի հետ։
Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով»։
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։
Մենք հիմիկվանից հավաքվում ենք ԱԺ մոտ, կոչ ենք անում միանալ. Էդգար Ղազարյան
Փաստացի՝ չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։
Կա պատմական շանս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության հասնելու համար, և այն չպետք է բաց թողնել: «Ուստի մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ»,-նշել են նրանք:
Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
Ռուսաստանը կարող է օգտագործել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ վերջ տալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին։
Վիլնյուսի Ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանվելու է Վիլնյուսի հին թատրոն:
Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվծանքերին հարվածների առնչությամբ: «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
Ռուսաստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պատրիս Սերվանտին ՌԻԱ Նովոստիին չի հաստատել ռուսաստանցի ուսանողների այցագրերի մերժումների կամ չեղարկումների թվի ավելացման պնդումները:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում հասել է 101-ի՝ նախորդ օրվա 81-ի դիմաց:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Լոս Անջելեսի հանրային առողջապահության դեպարտամենտը սեպտեմբերի 12-ին հաստատել Է, որ Լոս Անջելեսի օկրուգի բնակիչը մահացել Է «կապիկի ծաղկի» պատճառով»:
Զույգ հաղորդագրությունների բովանդակային վերլուծությունից պարզ է, որ ԱՄՆ չի դատապարտել Ադրբեջանի սկսած պատերազմը Հայաստանի դեմ, այլ զուտ մտահոգություն է հայտնել այդ առթիվ՝ որպես լուծում առաջարկելով Ադրբեջանի կողմից պատերազմի դադարեցում՝ հայկական զորքերի հետքաշման, ասել է թե՝ հայկական տարածքների հանձնման պայմանով։
Հայաստանի տնտեսության աճը բացարձակ որակ չունի։ Այն նստած է հիմնականում առևտրի ու ծառայությունների վրա։ Տնտեսական աճի 80 տոկոսից ավելին ապահովում են հենց այդ ոլորտները, ինչն էլ թելադրված է ոչ թե ներքին, այլ գերազանցապես արտաքին գործոններով, մասնավորապես՝ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերով ու մարդկանց տեղաշխարժերով։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։ Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն ու նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին:
Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերլուծելու և իրավիճակի սրման հետ կապված առաջարկություններ մշակելու համար: Այս մասին հայտնել է «Բելտա» գործակալությունը ՝ ամփոփելով հանդիպման արդյունքները։
Շատերի սխրանքների մասին դեռ մանրամասն կիմանանք, ոմանց մասին, միգուցե, այդպես էլ չիմանանք։