ԵՄ-ն կարող է ՌԴ-ից գազի գների առավելակետ չսահմանել. The Guardian

Եվրամիությունը, հավանաբար, ռուսական կամ որեւէ այլ ներմուծվող գազի գների առավելակետ չի սահմանի: Այդ մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով փաստաթղթերը:

««Էլեկտրամատակարարման հարցի լուծման գործիքակազմի» վերաբերյալ եվրոպական որոշման նախագիծը, որին ծանոթացել է The Guardian-ը, ռուսական կամ որեւէ այլ ներմուծվող գազի գների սահմանափակումներ չի բովանդակում»,- գրում է հրատարակությունը:

Թերթը նշում է, որ «վերջնական տեքստը դեռ կարող է փոխվել, բայց նախագիծը ցույց է տալիս Եվրահանձնաժողովի կասկածները ԵՄ-ի անդամ երկրների կողմից «գների առավելակետի» սահմանման բավականաչափ պաշտպանության հարցում: Սակայն սպասվում է, որ ԵՄ-ն նպատակ է դրել, որպեսզի լրացուցիչ հարկեր գանձի էներգետիկայի ոլորտում «չափից ավելի» շահույթներ ունեցող ընկերություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս