«Նիկոլով դիմազրկվում ենք, առանց Նիկոլի արժանապատվություն ունենում»

Ադրբեջանի հարցերով փորձագետ  Գառնիկ Դավթյանն իր տելեգրամյան ալիքում՝ ամփոփ ներկայացնելով այս մեկ օրվա ընթացքում հայ-ադրբեջանական  սահմանին լարված իրավիճակը, գրել է.

«Գիտենք, որ բոլորդ այս պահին ուշիուշով հետևում եք սահմանային իրադրությանը: Մենք կփորձենք ձեզ ներկայացնել այնպիսի տեղեկատվությունը, որը ներկայացվում է ադրբեջանական սեգմենտում, այլ ոչ այն, ինչը բոլորն են գրում…

Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի ագրեսիան ունի պարզ բացատրություն՝ «Խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի քարոզչությունն է: Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը Հայաստանին դիտարկում է իր կազմում, իսկ բոլոր խաղաղության կոչերը հղի են այնպիսի հետևանքներով, որին ականատես ենք լինում…

Փաստացի, մոտ 1 օր տևող Ադրբեջանի ռազմական հանցագործություններից կարելի է առնվազն մի քանի եթադրություն անել…

?նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը ամբողջովին լեգիտիմ իրավունք է տվել Ադրբեջանին նման ռազմական գործողություններ սկսել. «Խաղաղության դարաշրջան» ասվածով թմրեցնել հասարակությանը՝ անտեսելով իրական սպառնալիքները:

?նիկոլը ու իրա թիմը, անգամ այս ծանր ժամանակներում հրաժարվում է ընդդիմության առաջարկները (խոսքը այսօրվա Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ փաստաթղթի ընդունման մասին է) ընդունելուց:

?Ունենք բազում անգամ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտված դրույթներ… փոխարենը նիկոլը շարունակաբար մեր զինվորների արյան ու պատվի գնով շարունակում է զոհել մարդկային կյանքերը և հայկական պետականությունը:

Նիկոլով դիմազրկվում ենք, առանց նիկոլի արժանապատվություն ունենում»:

 

Տեսանյութեր

Լրահոս