
Սպասվում են տեղումներ

Երևանում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։