
Ադրբեջանական զինուժից ոչնչացվել է 50 զինծառայող. ադրբեջանական կայքերը խոստովանում են մեծաթիվ կորուստների մասին

Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա ձեռնարկված հարձակման հետևանքով ադրբեջանական զինուժը մեծ կորուստներ է կրել:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսված ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական զինուժից ոչնչացվել է 50 զինծառայող, այդ թվում՝ ադրբեջանական բանակի 42 զինծառայող և պետական սահմանապահ ծառայության 8 զինծառայող:
Ադրբեջանական կողմի հրապարակած պաշտոնական թվերն ակնհայտորեն պակաս են իրական թվերից։ Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական մեծաքանակ զորախումբը հարձակման փորձ անում ու մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվում։