Սեպտեմբերի 22-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի արեւմուտքի Միչոականի նահանգում՝ այն նույն շրջանում, որտեղ նաեւ հուժկու ստորգետնյա ցնցում է եղել սեպտեմբերի 19-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ըստ ermenihaber.am-ի՝ ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև Հայաստանին։
Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։
Հարկ է նկատել, որ զոհված զինծառայողների հարազատների և ծնողների նկատմամբ կազմակերպված բռնությունը նաև խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:
Մի քաղաքագիտական սկզբունք կա. ասում են՝ պատերազմը տվյալ պետության քաղաքականության արդյունքն է կամ քաղաքականության շարունակությունը: Թե՛ 2020 թվականի 44-օրյա, թե՛ վերջին եռօրյա պատերազմը Երևանում նստած իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էին: Այս հարձակումները, պատերազմներն իրենք են բերում՝ իրենց տհաս քաղաքականությամբ, հիմարություններ անելու շարունակականությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
1 միլիարդ 325 միլիոն դրամ՝ պատերազմի շեմին գտնվող Հայաստանի ճանապարհները հերթական անգամ ասֆալտելու համար
Կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամասեր: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։ 19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։ Նիկոլ, գոնե մի անգամ մի դրական բան արա։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։
Նախկիններից որպես ժառանգություն Փաշինյանը ստացել է կայացած բանակ, և փոխանակ այն հզորացներ և ավելի կայացներ, սկսեց թիրախավորել զինվորականներին, վարկաբեկել բանակը, ամենակարևոր հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հրատապ դարձան մանրուքները, ինչից էլ շտապեց օգտվել հակառակորդը, և արդյունքում այսօր մեր զինված ուժերը հասցվել են քարուքանդ վիճակի։
Կառավարության այսօրվա նիստում, որը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ընդգրկված է 36 հարց, որից 33-ը չի զեկուցվում, եւս երկու հարց գաղտնի է:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի հետ կայացած հանդիպմանը քննարկել է ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցերը:
Կարմիրբերետավոր ոստիկանները երեկ առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմներին։
2 տարի առաջ խայտառակ պատերազմ տեսած, դրա գլխավոր մեղավորին վերընտրած, այս ընթացքում իշխանության կողմից իրականացրած բազմաթիվ այլանդակությունների վրա աչք փակած (ամենաթարմը երեկ Եռաբլուրում…), նոր աղետալի պատերազմի շեմին կանգնած ժողովուրդն ուրախանում է իր միակ ռազմավարական դաշնակցի (լավն է, թե վատը՝ դա ուրիշ թեմա է…) ռազմի դաշտում ունեցած խնդիրներով:
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» քաղաքական խմբի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Բրյուսելը շարունակելու է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել։
Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական բեւեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել։
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 21-ին Համաշխարհային ավետարանչական դաշինքը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները:
Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում Է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել:
ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել:
Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում «թուղթ ստորագրելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո մեր բազմահազար քաղաքացիներ շտապեցին Բաղրամյան պողոտա։
44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց եւ Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։
Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում:
ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարեւորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության:
Հայաստանի աչտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ։
Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։ Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը […]