Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։  Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։

Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930