
«Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու»․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինա՞կ ենք, թե՞ ոչ: 2 տարի առաջ խայտառակ պատերազմ տեսած, դրա գլխավոր մեղավորին վերընտրած, այս ընթացքում իշխանության կողմից իրականացրած բազմաթիվ այլանդակությունների վրա աչք փակած (ամենաթարմը երեկ Եռաբլուրում…), նոր աղետալի պատերազմի շեմին կանգնած ժողովուրդն ուրախանում է իր միակ ռազմավարական դաշնակցի (լավն է, թե վատը՝ դա ուրիշ թեմա է…) ռազմի դաշտում ունեցած խնդիրներով:
Էլ չասեմ այն տխմար խինդը, որն առաջացել էր, երբ ՌԴ արտաքին գործերի նախարարին մերժել էին ԱՄՆ վիզա տրամադրել՝ ՄԱԿ նիստերին մասնակցության համար, հետո էլ ինքնաթիռի տոմսերի գներ, մոբիլիզացիա և այլն…
Ի դեպ, Լավրովն հենց հիմա Նյու Յորքում է, ռուսական անձնագրով էլ կարող ես 110-ից ավել երկիր գնալ առանց վիզայի…
Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու:
Հ.Գ. Իսկապես չեմ հասկանում, ի՞նչ ենք ուզում. խաղաղությո՞ւն, խոհեմությո՞ւն, թե՞ ամբողջ աշխարհում պատերազմ բռնկվի, որ հետո հիմնավորենք մեր ոչնչությունը»: