Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
Կողմերը փորձում են նորմալ հարաբերություններ պահպանել։ Սակայն ակնհայտ է մի բան․ երկու երկրներն էլ միմյանց դիտարկում են՝ որպես սպառնալիք։ Դա փաստ է, որը հերքել չի կարելի։ Բավական է հիշեցնել, թե ոչ պաշտոնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչությամբ են զբաղվում միմյանց դեմ։
Փարիզի քաղաքապետարանի վրա այսօր ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները
«Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.am-ի հարցադրումներին:
Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանը կորցրել է տարածքներ։ Ինչպես սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն էր հայտնել Անվտանգության խորհրդի նիստում, այդ ագրեսիայի արդյունքում զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտյան «Եռաբլուրում» տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։
Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։
Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել նպաստել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը:
Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո
1991 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրեցինք անկախության ճանապարհը և իրականացրինք մեր պապերի ու հայրերի դարավոր երազանքը․ ունենալ անկախ պետություն: Նվաճեցինք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախության համար չափազանց թանկ գին ենք վճարել և դեռ շարունակում ենք վճարել։
Ինքներս ենք մեզ վրա զգում` որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
Եռաբլուր ժամանեց հոգևոր դասը
Գնում են այն ճանապարհով, երբ մենք արդեն Սեպտեմբեր 21 էլ չենք կարողանում նշել. Արամ Վարդևանյան
Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո մամուլում հայտնվեցին այդ հանդիպման մանրամասները: Հայաստանի «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը, օրինակ, տեղեկացրել էր, որ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, և մեկնումից առաջ հանդիպումով փորձում էր ստանալ հասարակական կարծիքն ու գնահատականն իրավիճակի վերաբերյալ։
Թե ինչ է նշանակում Ալեն Սիմոնյանի ասածը, խնդրում եմ հարցրեք ԱԺ նախագահի խոսնակին. ՊՆ խոսնակ Արամ Թորոսյան
Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանն ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ:
Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Նա ընդգծել է, որ դա «բլեֆ» չէ, և իր երկրի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի անկախությունն ու ամբողջականությունը կապահովվեն:
Ոչ թե քաղաքագիտական գնահատականի, այլ ախտորոշման հարց է իրողությունը, երբ մարդն իր ղեկավարած երկրի մի մասը թշնամու կողմից գրավված լինելու պարագայում, ազատագրում է ոչ թե այդ տարածքները, այլ դրանք պաշտպանելու համար զոհվածների գերեզմանները։
Իշխանության համար վաղուց արդեն «ամոթ» բառը գոյություն չունի»:
Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հնարավոր թուրքական օկուպացիայից որ խոսում եք, այնպես չէ, որ այն ապագայի հարց է։