ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։
Մայիսի 4-5-ը Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ նշվում է, որ սա նշանակալի քայլ է հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և բարեփոխումների օրակարգին։
Օգոստոսի 2-ից հետո դատվելու ես. տարեք սրան ստեղից. Գեղամ Նազարյանը սպառնում է լրագրող Անի Գևորգյանին
Իրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ՝ ակնարկելով փոխզիջման պատրաստակամության մասին՝ փորձելով վերսկսել բանակցությունները և վերջ դնել առճակատմանը, որն իր տնտեսության վրա չափազանց թանկ է նստում, գրում է The Wall Street Journal-ը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։
Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Այսօր Կիրանցում օծվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որին ներկա է գտնվելու նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս այցին ընդառաջ ՊՊԾ աշխատակիցները սանրում են տարածքը։ ՊՊԾ մի քանի հարյուր աշխատակիցները, 168.am-ի տեղեկություններով, ամենուր են, անգամ բնակիչների տների բակերում։
Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին, այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Türk-İş» արհմիության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիաjում կյանքի արժեքը շարունակել է կտրուկ աճել։
Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 14 զինծառայող է զոհվե
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եղել է Ստեփանակերտում
Շունը կլինի Բուլղարիայի 52-րդ գումարման Ժողովրդական ժողովի լիագումար նիստերի մշտական մասնակից, հայտնել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Իրանի հարվածների հետևանքով՝ ամերիկյան առնվազն 16 ռազմաբազա շարքից դուրս է եկել՝ դառնալով շահագործման համար ոչ պիտանի
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Սլովակիայի վարչապետը, հավանաբար, Մոսկվա կգնա մեքենայով՝ մասնակցելու մայիսի 9-ի հաղթանակի տոնակատարություններին
Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական աճի ուսումնասիրության տվյալների համաձայն` տուրիզմի ոլորտում մարտին անկում է գրանցվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, որտեղ հայտնել է ռազմական գործողությունների ավարտի մասին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չասաց ամենակարևորը՝ ո՞վ է հեռացրել Արարատը, ո՞ւմ ճաշակով են այլանդակել անձնագրերը
Ես հաշվել եմ` մոտավորապես 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ, բոլոր տեղերում զինանշանն է Արարատով տեղադրված, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է:
Թրամփը կարծում է, որ Իրանը կարող է երբեք չհամաձայնվել Վաշինգտոնի պահանջների հետ բանակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի վրա հարվածները։
Ես ԵՄ ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը կբարձրացնեմ մինչև 25%՝ առևտրային համաձայնագրի պահանջները չկատարելու պատճառով
Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ
ԽՍՀՄ-ը 1991թ. լուծում էր իր խնդիրը՝ պահել Ադրբեջանը փլուզվող Միության կազմում՝ տասնյակ հայկական գյուղերի բնակչության հաշվին։ Հասկանալի, ցինիկ, ռացիոնալ խնդիր։
Մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5-ին։
Ապրիլի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:
«Թբիլիսին կարող է ունենալ նոր մուտք ու ելք»,- այս նորությունը մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է «Իմեդի»-ի եթերում:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի հակասոցիալական քաղաքականության հիմնական ցուցանիշները՝ գործազրկության և աղքատության բարձր տեմպերը, ուսուցիչների և բուժաշխատողների ցածր աշխատավարձերը, զբաղվածության հիմնահարցը, գնաճը և թանկացումները, և այլն։