Քննիչին մեկ հարց ունենք.ե՞րբ է հարցաքննվելու Փաշինյանը. Արա Զոհրաբյան:
Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով:
#Հիմա. Ֆրանսիայի հրապարակից մեկնարկում են անհնազանդության հերթական ակցիաները. ՈՒՂԻՂ։
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեպանները պաշտոնապես դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին են հանձենլ ՆԱՏՕ-ին իրենց պետությունների անդամակցության հայտերը: Հանձնման արարողությունն առցանց հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
#Հիմա. Երևանում կրկին փողոցներ են փակվում. ՈՒՂԻՂ:
Լևոն Քոչարյանին բերման չեն ենթարկել:
Վաղ առավոտից վերսկսած անհնազանդության ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ: Ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ ժամը 10:45-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 277 է:
Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ. ՈՒՂԻՂ:
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2021 թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարում է. «Իսկ Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի՝ Սյունիքի մարզը) այժմ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծման արդյունքում մենք, իհարկե, կօգտվենք դրանից և կվերադարձնենք մեր քաղաքացիներին իրենց նախնիների հողերը։ Այդպիսի ծրագրեր կան և դա բնական է, քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են այժմյան Հայաստանի տարածքից։ Ոչ միայն Զանգեզուրի, այլև Գյոյչայի շրջանից և նրանք լիարժեք իրավունք ունեն ապրելու իրենց նախնիների հողում։ Մենք այս գործը թողնում են հաջորդ փուլի համար»։
Իսկ որպեսզի ինքներդ համոզվեք հանրավաքի մասնակիցների քանակի և որակի հարցում, մեկ անգամ եկեք Ֆրանսիայի հրապարակ:
Կոմիտաս փողոցում վրաերթի են ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ» նստավայրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ինքը և Արմեն Մաշինյանը ստանձնել են Արմեն Գրիգորյանի պաշտպանությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։
Էսա վերևի կանգառում կիջնենք. ավտոբուսում գտնվող բերման ենթարկված քաղաքացի։
Ոստիկանները բերման են ենթարկում անգամ մայթին քայլող քաղաքացիներին:
«Ողջունում ենք Ձեզ, հարգելի քաղաքացի». երթը ողջունեց պատուհանից Արցախի դրոշը պարզած քաղաքացուն:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Ձենդ կտրի. կարմիրբերետավորների սանձարձակ պահվածքը քաղաքացիներին բերման ենթարկելիս:
Ոստիկանությունն օրենք է խախտում, կա հրահանգ արգելք դնել երթերի, ակցիաների իրականացման վրա. Աբրահամյան։
«Առավոտյան 7:45 ռազմական ոստիկանությունից եկան: Շատ հանգիստ գնացել են՝ առանց բիրտ ուժ կիրառելու: Այս պահին գտնվում են Իսակովի պողոտայի վրայի Ռազմական ոստիկանությունում»:
Մեկ ա` 3 ժամից դուրս ենք գալու, էլի ենք անելու. բերման ենթարկված քաղաքացի։
Քաշքշում են կանանց’ ստիպելով նստեցնում ոստիկանական ավտոբուսը։
Երևանում համատարած դատարկ փողոցներ են:
Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ առերեսման ժամանակ պարոն Չալաբյանը չի ասել Թոռնիկ Ալիյանի խոսքերն իր հետ գործ չունենալու մասով։
Իրավիճակը լարվեց. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում քաշքշելով եւ հարվածներով։
Պուշկինի փողոցից մի ավտոբուս ցուցարարների են բերման ենթարկել։
Խաչիկ Գալստյանին և Արթուր Վանեցյանի որդուն բերման են ենթարկել։
Քիչ առաջ Կասկադի մերձակայքից՝ մայթեզրից, երբ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկանում էին ցայտաղբյուրից ջուր խմել, բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարները, այդ թվում Արմեն Աշոտյանը, ում կարմիր և սև բերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին։
Անհնազանդության ակցիայի մասնակիցները ոստիկանական ավտոբուսից դուրս բերեցին բերման ենթարկվածներին։
2022թ․ մայիսի 16-ին՝ առավոտյան 9։05 և 9:32,CyberHUB-AM-ը արձանագրել է Telegram-ի աշխատանքի հնարավոր արգելափակման փորձեր։ Նույն օրը 17:45 արձանագրվել է նմանատիպ փորձ նաև Signal-ի նկատմամբ։