Իտալիան գերազանցել է ՌԴ-ին դեպի Վրաստան փոխանցումների ծավալով

Իտալիան այս տարվա մայիսին առաջ է անցել Ռուսաստանից դեպի Վրաստան կատարած փոխանցումների ծավալով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Իտալիայից Վրաստան է փոխանցվել 48,12 մլն դոլար, տարեկան աճը կազմել է 7,7 տոկոս։ Իսկ Ռուսաստանից՝ 48,11 մլն դոլար, տարեկան նվազումը՝ 69,5 տոկոս։

Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 47,2 մլն դոլար (+22,1 տոկոս)։ Հաջորդը Հունաստանն է (22 մլն դոլար, +2 տոկոս), որին հաջորդում է Իսրայելը` 21,8 մլն դոլար փոխանցումների ծավալով (+20,3%)։

Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանում դրամական փոխանցումների համակարգերով ստացվել է 284,3 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս