Խաղաղության գործընթացում խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունը է․ Բայրամովը՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Նշվել է, որ այս գործընթացում հիմնական «խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են»։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930