Բաժիններ՝

Տղամարդը կազինոյում 4 մլն դոլար է շահել ու մահացել է ուրախությունից

Սինգապուրում Marina Bay Sands խաղատան այցելուն 4 միլիոն դոլարի ջեքփոթ է խփել և մահացել ուրախությունից՝ հայտնում է International Business Times-ը:

Միջադեպի տեսանյութը համացանցում հրապարակել է ականատեսներից մեկը։ Կադրերում երևում է, թե ինչպես են կազինոյի աշխատակիցները փորձում օգնել թղթախաղի սեղանի մոտ հատակին պառկած տղամարդուն, իսկ մի կին, ով ըստ ամենայնի նրա կինն է, գոռում է հուզմունքից։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այցելուն շահել է չորս միլիոն դոլար և ուրախությունից այնքան է հուզվել, որ սրտի կաթված է ստացել։

Այդ պահին խաղատան աշխատակիցներն ու այլ խաղացողներ արդեն հավաքվել էին նրան շնորհավորելու, երբ նա կաթված է ստացել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել տղամարդուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս