Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով
Հունիսի 23-ի լուսադեմին՝ ժամը 05.36-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Շևորլե» մակնիշի մեքենայից կատարվել է գողություն:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտեցին թարմ հետքերով: Գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Միկոյան փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ:
Տուժողից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ հունիսի 22-ի ժամը 22-ից հունիսի 23-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված «Շևորլեի» լուսարձակները:
Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: