Բաժիններ՝

Իրաքի և Թուրքիայի սահմանին կկառուցվի 27 սահմանային ուղեկալ

Իրաքի ներքին գործերի նախարարությանը կից գործող սահմանապահ ուժերի հրամանատար Մուհամմադ ալ-Սիեդին հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի սահմանների անվտանգությունն էլ ավելի բարելավելու նպատակով կգործարկվեն 8 փուլից բաղկացած ծրագրեր։ Նա մասնավորապես նշել է, որ Իրաքի սահմանային անվտանգությունը բարելավելու համար 8 փուլից 2-ը կանցկացվի Թուրքիայի, իսկ 6 փուլը՝ Իրանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Իրաքը Թուրքիայի հետ ունի 362կմ դժվարանցանելի, լեռնային և խորդուբորդ տեղանքով սահման, որը տարվա գրեթե կեսը ծածկված է ձյունով։

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սկսվել է երկփուլ ուսումնասիրություն։ Նախ սահմանայաին անվտնագությունն ապահովելու համար երկու կողմերի միջև կստեղծվի համատեղ համակարգվող կենտրոն, իսկ 2-րդ փուլով երկրների միջև կստեղծվեն սահմանային կետեր։

Սիեդին նշել է, որ հանձնարարականներ են տրվել, որպեսզի Թուրքիայի հետ Դոհուկ և Էրբիլ քաղաքների սահմանային գծում կառուցվեն մոտ 27 սահմանային ուղեկալ և հավելել է, որ լուրջ ջանքեր են գործադրվում, որպեսզի Իրաքի հետ սահմանին Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող տարրեր չլինեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930