
ԵԱՏՄ-ում 3 տարով կզրոյացնեն կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը․ ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշում է ընդունել մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զրոյացնել չորացրած կոկոսի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը: Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափը կոկոսի փաթիլների նկատմամբ կազմում է 3%: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո:
ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ նման միջոցն ուղղված է ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներից հրուշակեղենի արտահանման զարգացմանը և արտասահմանյան շուկաներում դրա մրցունակության բարձրացմանը:
Նա հիշեցրել է, որ բնակլիմայական պայմանների պատճառով ԵԱՏՄ տարածքում կոկոսի արմավենիներ չեն աճում։ Այսպիսով, կոկոսի փաթիլների պահանջարկն ամբողջությամբ ապահովվում է ներկրումների հաշվին: