«Պաշտոնապես հայտարարում եմ, որ առերեսման ժամանակ պարոն Չալաբյանը չի ասել Թոռնիկ Ալիյանի խոսքերն իր հետ գործ չունենալու մասով»․ պաշտպան
Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ առերեսման ժամանակ պարոն Չալաբյանը չի ասել Թոռնիկ Ալիյանի խոսքերն իր հետ գործ չունենալու մասով։
Ցուցմունք տալու կամ չտալու առնչությամբ պարզապես կասեմ հետևյալը` չեմ բացառում, որ Թոռնիկին հայտնել են նախաքննության գաղտնիության մասին, սակայն չեն տեղեկացրել, որ այդ գաղտնիությունը կրում է ժամանակավոր բնույթ, և նախաքննության ավարտման պահից, երբ գործի նյութերն այլեւս չեն պաշտպանվի նախաքննության գաղտնիությամբ, խոստանում եմ անձամբ հանրության սեփականությունը դարձնել վկա Թոռնիկի բազմաէջանոց ցուցմունքը։
Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իբր չեմ կարողանում պաշտպանյալիս ազատել կալանավայրից, պարզապես Թոռնիկին կհորդորեմ չմեկնաբանել հանգամանքներ, որոնց վերաբերյալ ինքը պատկերացում չունի և չփորձել խառնվել պրոֆեսիոնալների աշխատանքին»։