
Ռազմական ոստիկանությունը վաղ առավոտյան բերման է ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես հայտնեց.
«Առավոտյան 7:45 ռազմական ոստիկանությունից եկան: Շատ հանգիստ գնացել են՝ առանց բիրտ ուժ կիրառելու: Այս պահին գտնվում են Իսակովի պողոտայի վրայի Ռազմական ոստիկանությունում»:
Աստղիկ Գալեյանը դեռ տեղեկացված չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ամուսինը:
Մեր տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանն ունի առողջական խնդիրներ. ստենդավորված է: