Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։
Մեծ Բրիտանիայի գանձապետարանի նախկին ղեկավար Ռիշի Սունակը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։
Եվրոպայում գնաճը շարունակում է աճել արագ տեմպերով: Սեպտեմբերին այն ևս մեկ անգամ թարմացրել է ռեկորդները՝ եվրոգոտում կազմելով գրեթե 10%, իսկ Եվրամիությունում՝ միջինը գրեթե 11%: Թվերով Եվրոպան արդեն ռեցեսիայի մեջ է։
Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանի կողմից արվող քայլերին: Regnum գործակալությունը հրապարակել է «Իրանը կվերադառնա՞ Անդրկովկաս» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
Դեռևս այս տարվա սեպտեմբերին Կառավարությունը որոշում էր ընդունել պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա հանել աճուրդի։
Brent ապրանքանիշի նավթն այս տարվա ամենաբարձր ցուցանիշից նվազել է ավելի քան 30 տոկոսով, գրում է Bloomberg-ը և նշում, որ դա նկատելի չի լինի, եթե ապրում եք Փարիզում, Մումբայում կամ Աքրայում։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ֆրանսիացի գործընկերոջը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի մասին։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ առաքելության գործարկմանը:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նշված հարցերին՝ Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծն ու վարած քաղաքականությունը բնորոշեց ընդամենը բեմականացում, իմիտացիա ադրբեջանական ագրեսիային դիմադրելու համար։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը, որը կկայանա 2024 թվականին։
Կիջի կառավարական պալատում կիրակի տեղի է ունեցել խորհրդանշական զանգակի փոխանցման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների խորհրդի նիստը:
Երկու օդաչուները զոհվել են Իրկուտսկի մասնավոր հատվածում Սու-30 ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ ընկնելու հետևանքով, դեպքի վայրում հրդեհը մեկուսացվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Սու» կործանիչն ընկել է երկհարկանի տան վրա։ Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը ։
Գաղտնի և բացառիկ․Ադրբեջանցի գնդապետը խոստովանել է 30 տարում հայկական զինուժի կուտակած առավելությունը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը շաբաթ օրը բանակցություններ են վարել, սակայն ոչ մի համաձայնագիր չեն կնքել, հայտնում է Telegraph թերթը։
Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակել է Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրայով կամուրջի կառուցման ծրագիր։
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3263, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3193, Ֆրանսիայում՝ 2383, Գերմանիայում՝ 1815
ԱՄՆ-ի բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիան վերջին գրեթե 80 տարիների ընթացքում առաջին անգամ տեղակայվել է Եվրոպայում՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության աճի ֆոնին: «Ճչացող արծիվներ» մականունով թեթև հետևակային ստորաբաժանումը զրավարժություններ է անցկացնում:
Սլովենիայում բացվել են երկրի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, ընտրելու իրավունք ունի մոտ 1,7 մլն քաղաքացի, հայտնել են հանրապետության ընտրական հանձնաժողովից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները օգուտ կտան նաև Հայաստանին։
Սի Ծինփինն ընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ Կենտկոմի գլխավոր քարտուղար՝ Կոմունիստական կուսակցության 20-րդ Կենտրոնական կոմիտեի առաջին պլենումում, հայտնում է Xinhua-ն։
Սեպտեմբերին Ճապոնիայում գնաճի մակարդակը հասել է 3 տոկոսի, հայտնել են երկրի ազգային գործերի և կապի նախարարությունից։
Հուսանք, որ հավաքական Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով չի գեներացնի այնպիսի գործընթաց, որտեղ կապիտուլյանտները, հանուն իրենց թշվառ իշխանությունը պահելու` նորից դառնան մարդկային ու տարածքային հսկայական կորուստների պատճառ։
168.am-ը տեղեկացրել էր, որ օրերս աշխատանքից ազատվել էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը: Մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Վարդանյանի հրաժարականը կապված էր հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով […]
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ իրանական կողմը շատ լավ է հասկանում, որ եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, Իրանը կորցնելու է Հայաստանը:
Կալանավորված անձը, սակայն, չի մահացել հիվանդությունից կամ դժբախտ դեպքի կամ անզգուշության պատճառով (վստահաբար այդպես կփորձեն փակել այս գործը). Իրականում՝ նրան սպանել են… Ծեծելով…
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի՞, թե՞ ոչ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, ինչպես նաև բրիտանական տանդեմի աջակցությունը վայելելով՝ փորձելու է Հայաստանից տարածքներ պոկել։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմաններից ներս լինելու է շարունակական, այնքան ժամանակ, քանի դեռ չեն տիրացել Սյունիքին և Վայոց ձորին։
Այն, ինչ շուտով տեղի կունենա Արցախի հետ, դրա մեղքը կլինի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, նրանք ևս կրելու են պատասխանատվություն։ Այս օրհասական պահին պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն, այս լռությունն ընկալելի չէ։ Ինչ-որ խոսքեր ասվում են, բայց պետք է դիմել քայլերի, թեկուզ հուսահատ։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:
Կիևը կարող է այս ձմռանը մնալ առանց ջերմության, հնարավոր է մի քանի օր կամ շաբաթ ջեռուցումը անջատվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Экономической правдa»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Կիևի վարչակազմի փոխնախագահ Պյոտր Պանտելեևը: