 
                        Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման անվանացանկը
 
                                    Ուկրաինան արդեն պատրաստել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման անվանացանկ՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։ Այն հանձնվել է ռուսական կողմին, ըստ РБК-Украина-ի՝ հայտնել է ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբի պետի տեղակալ Անդրեյ Յուսովը։
«Ուկրաինան փոխանակման ցանկ է ներկայացրել», -նշել է նա։
Անցյալ շաբաթ Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև անցկացված բանակցություններից հետո բանտարկյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր է ձեռք բերվել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը ենթադրել է, որ նման փոխանակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։
Այսօր՝ մայիսի 22-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գերիների փոխանակման վերաբերյալ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել իր անվանացանկը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        