
Թբիլիսիում կայանման տուգանքները կիսով չափ կրճատվել են

Թբիլիսիում կայանման տուգանքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կիսով չափ կրճատվել են։
Մասնավորապես, Վրաստանի միասնական բյուջեի եկամուտների համաձայն, 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին սխալ կայանման համար նշանակվել է 2 մլն 658.92 լարի տուգանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 մլն 917.214 լարիի դիմաց։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Դրանից բացի, միայն այս տարվա ապրիլին «Թբիլիսիի կայանատեղի» (Թբիլիսի պարկինգի) ընկերության աշխատակիցները 726.854 լարի տուգանք են նշանակել։
Վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ նվազել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար բյուջեին հատկացվող գումարի չափը։
Ավելի կոնկրետ, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար բյուջե է մուտքագրվել 54 մլն 339.998 լարի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 մլն 431.433 լարիի դիմաց։
Ի դեպ, 2022 թվականի աշնանից սկսած՝ կայանման կանոնները խախտելու համար տուգանքները 10 լարիից բարձրացել են մինչև 50 լարի։