ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ն։

Այցի շրջանակում նա կմասնակցի «Երևանյան երկխոսություն» համաժողովի բարձր մակարդակի պանելային քննարկումներին, որտեղ կանդրադառնա տեղական և տարածաշրջանային իշխանությունների դերին՝ որպես եվրոպական ժողովրդավարության հիմնասյուն։ Քուլսը կարևորելու է դրանց առանցքային դերը Եվրոպայի նոր ժողովրդավարական պակտում։

Պաշտոնական այցի ընթացքում Քոնգրեսի նախագահը նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման նոր օրենքի մշակման գործընթացը, ժողովրդավարական նորարարությունների խթանման, քաղաքացիների ներգրավման և ժողովրդավարության նկատմամբ վստահության վերականգնման ուղիները։

Տեսանյութեր

Լրահոս