Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին։
08:00-ից իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռ.Ա.-ին պատկանող կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված գումար՝ 47 հազար 100 դոլար և 5 400 ռուսական ռուբլի:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ տեղեկատվական այս արտահոսքն ունի լուրջ հիմք, որը հոկտեմբերի 14-ին Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն էր՝ ուղղված Փաշինյանին ու Ալիևին:
Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստվում է, Կրեմլը կհայտարարի անցկացման օրվա և վայրի մասին։
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը գերակայություն է ստանում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, քանի որ Ռուսաստանը պասիվանալով Հարավային Կովկասում՝ թողել է ռազմավարական վակուում, որից Արևմուտքը փորձում է օգտվել:
Օրեր առաջ՝ «Հրապարակի» հետ զրույցում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը նշել էր, որ որպես ՄԻՊ՝ ինքը պարտավոր է ստանձնել բոլոր խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջեւ քաղաքական խորհրդակցությունների եռակողմ ձեւաչափի ակտիվացման պատրաստակամության մասին, հայտնում է Նովոստի Վրաստանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը վերը նշված օրենսդրական նախաձեռնությունը համարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդունված, ապա չեղարկված ծանր վիրավորանքի հոդվածի դուստր օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը մեկն է՝ հրապարակային կոչի անվան տակ լռեցնել իշխանության հասցեին հնչող քննադատությունը։ Ավելին՝ ոչ միայն լռեցնել, այլ նաև ընդդիմադիր հայացք ունեցողներին տանել կալանավորման՝ընդհուպ մինչև 15 տարով։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։
Շմիգալը Բեռլինում մասնակցում է գերմանա-ուկրաինական տնտեսական հինգերորդ ֆորումին, իսկ հոկտեմբերի 25-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման հարցերին վերաբորող միջազգային համաժողով:
ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ ԱԺ-ում ունեցած իր հարցուպատասխանը, ընդ որում, տեսագրությունը «Հայկական ժամանակինն» էր՝ «Վիգեն Սարգսյանը դեմ է, որ բանակի գնումները բացառապես կատարվեն հայկական արտադրողից» վերտառությամբ, որտեղ, ի դեպ, մանիպուլյացիոն տարրեր կան:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:
Միացյալ ազգերի կազմակերպությունն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ, որը նա արել է ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 24-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է ուսումնասիրել ադրբեջանցի գնդապետ Բաբեգ Սեմիդլիի ձայնագրությունը, որը փաստում է՝ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն եղել 44-օրյա պատերազմին, և, որ հայկական կողմը 30 տարիների ընթացքում կարողացել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ, ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Այս մասին հայտնել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։
Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս է՝ ըստ արժեքի եւ ըստ քաշի:
Սիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի շարք հրթիռներ են խոցել, որոնք արձակվել են Իսրայելի կողմից, սիրիացի մի զինվորական վերքեր է ստացել գրոհի հետեւանքով:
Այցին միացել է նաև ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ Վլադիմիր Չերնիգովը։
«Արցախցու ճակատագիրը միշտ պայքարելն է, նորից պետք է պայքարենք։ Այլևս անհնարին է ապրել Ադրբեջանի լծի տակ, Ալիևն ասում է՝ եկեք մեր լծի տակ ապրեք, որ լավ լինի, մենք դրանց լավը բազմիցս տեսել ենք։ Ասում են՝ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, բայց մենք ամեն օր տեսնում ենք բախումներ, դրանց հետ խաղաղ ապրելն անհնարին է։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունավետ անցկացման և հաջող ավարտի առթիվ անձամբ իր և իր գլխավորած քաղաքական ուժի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:
Փոխվարչապետը կարևորել է միջպետական խորհրդի գործունեությունը մասնավորապես տվյալ ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից և մաղթել բովանդակային և կառուցողական քննարկումներ միջոցառման բոլոր մասնակիցներին:
Միացյալ Թագավորության հաջորդ վարչապետ կդառնա հնդկական ծագմամբ, ՄԹ նախկին գլխավոր գանձապետ Ռիշի Սունակը։
Լիբանանի խորհրդարանականները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։