
Ով խոսի 36 պատգամավորի մասին, ուրեմն նրա նպատակը ոչ թե անվստահությանը հասնելն է, այլ` գործընթացի տապալումը. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՛
«Նիկոլ Փաշինյանին անվստահություն (իմպիչմենտ) հայտնելու գործընթացի մասին խոսելիս պետք է մոռանալ 36 պատգամավորների աջակցության թվի մասին, որովհետև որոշման կայացման համար անհրաժեշտ է 54 պատգամավորների աջակցություն։ Ով խոսի 36 պատգամավորի մասին, ուրեմն նրա նպատակը ոչ թե անվստահությանը հասնելն է, այլ` գործընթացի տապալումը»։