Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել Հունաստանում կայանալիք «Անհապաղ արձագանք» (Immediate Response) զորավարժության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ զորավարժությունը, որը կանցկացվի Հունաստանում մայիսի 25-ից հունիսի 6-ը ՆԱՏՕ-ի զորավարժություն չէ։ Այն ամեն տարի «Եվրոպայի պաշտպան»-ի շրջանակներում իրականացվող պարբերական վարժանքներ են, որոնք համակարգվում են ԱՄՆ-ի Եվրոաֆրիկյան հրամանատարության կողմից։

Զորավարժությունը միաժամանակ անցկացվում է 8 երկրում` Ալբանիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Հունաստան, Կոսովո, Մոնտենեգրո, Հյուսիային Մակեդոնիա։ Զորավարժությանը հրավիրվել է նաև Թուրքիան և այս պահի դրությամբ գնահատվում է հաջորդ փուլերին մասնակցության գործընթացը։

Հավելյան նշվել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը հայտնի են Թուրքիային։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031