ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը փետրվարի 17-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգին (Շվեդիա)։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է զրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և տրամադրված է շարունակել համագործակցությունը Պեկինի հետ՝ չնայած խոցված չինական օդապարիկի հետ կապված միջադեպին:
Տիգրան Աբրահմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սասուն Միքայելյանը գնացել հասել է Հ1, որպեսզի ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին տեղյակ պահի, որ ինքը օրենքից դուրս է և պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չեմ խոսում սասուն միքայելյանի մակարդակի մասին, այս պահին չեմ անդրադառնա այն հարցին, որ նա 2018 թվականի իշխանազավթումը ավելի կարևոր քայլ որակեց, քան Արցախյան հերոսամարտը: Չեմ անդրադառնա այն փաստին, որ ստորաբար ստելով ու աղավաղելով սպառազինության թվերը, անգամ այն թվերը, որ հասարակության համար գաղտնիք չպարունակող են […]
Պետրոս, այստեղ-այնտեղ արդարանում ես, թե «Աշոտյանին եթեր չեմ կանչում, որովհետև հայհոյում է»։ Այսօր տաղավարում կատարվածից հետո մի քիչ գոնե լրագրողական թասիբ դրսևորիր ու հրավիրիր ինձ տաղավար։
Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան առանց սահմանափակումների կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր Մյունխենում հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, խաղաղության պայմանագրի բանակցությունները և Բրյուսելի նախաձեռնած խաղաղության գործընթացը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լսիր Սասուն, եթե չապացուցեցիր, որ Շարմազանովն ասել է դու 44-օրյա պատերազմում չես գնացել Արցախ, ուրեմն դու վերջին անբարոյականն ես։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե նպատակ են դրել փրկել Արցախում ապրող 120 հազար հայերին, այլ նպատակ են դրել վարկաբեկել Ռուսաստանին:
ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Միրյանա Սպոլյարիչը նշել է նաև ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Պետական շահը քաղաքականության այն հասկացություններից է, որը, թերևս, ամենաշատն է իր վրա կրում տարածության ու ժամանակի ազդեցությունը։ Այն առաջին հերթին հիմնվում է պետական կազմավորման տարածքային պատկանելության՝ աշխարհագրության վրա, որը, սակայն, կարևոր, բայց բավարար պայման չէ պետական շահերի համակարգի ձևավորման համար։
Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է լինել Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ոստիկանության Էրեբունու բաժնում եղել եմ դեպքից կարճ ժամանակ անց: Տեսա շատ լարված իրավիճակ: Ոստիկանները ևս շատ լարված էին, և տեսա հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող երկու փաստաբաններ: Նրանք, կարելի է ասել, շոկի մեջ էին. չէին սպասում, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Բնականաբար, ծեծի հանգամանքը հերքել անհնար էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փետրվարի 10-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց աշխատանքային պարտականությունների ժամանակ բռնության ենթարկված փաստաբանների դեպքին:
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը, և թեպետ պատճառը, ինչպես միշտ, չնշվեց, մեդիան ու հասարակական-քաղաքական շրջանակները ենթադրեցին՝ Արթուր Ումրշատյանն ազատվել է վերջերս Երևանում «Համմեր» ավտոմեքենայի արկածների հետ կապված Պարեկային ծառայության ամլության համատեքստում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված 6 զինծառայողներ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը:
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Ռուսաստանի ղեկավարի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում: Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցներին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից զենք, այդ թվում ՝ տանկեր։ Այս թեման քննարկում են ՆԱՏՕ-ի անդամները։
Կարծում եմ, գնացել է ոչ ֆորմալ հանդիպումներում եվրոպացիներին համոզելու, որ Ռուսաստանի դեմ հակամարտության հետագա էսկալացիայում իրեն և իր տխրահռչակ իշխանությանը եվրոպացիները չզոհաբերեն: Փոխարենը` պատրաստ է համաձայնվել արևմուտքի ցանկացած պահանջ-առաջարկին` ի հաշիվ Հայաստանի և Արցախի անվտանգության ու սուբյեկտայնության»:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 17-ին անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
168.am-ը գրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերում:
Փոփոխությունները ենթադրում են, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում կընդունի նախարարների կաբինետը: Հանձնման գործընթացը կիրականացնի այն կազմակերպությունը, որը համագործակցում է Ուկրաինայի կառավարության հետ և ստացել է օգնության կոնկրետ հայտեր
ԵՄ-ն այսօր սառեցրել է Ռուսաստանի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվներ և շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: