Չնայած ռազմական ուժերը կառավարելու լիազորություն Արցախի նախագահը չի ունեցել, այնուամենայնիվ արվել է հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով․ Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․

«Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ

Օր չորրորդ

Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը՝ նույն թվականի սեպտեմբերի 26-ին։

Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր մարտական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղապահներին, ըստ իմ իմացած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ որոշ միջոցներ փորձ է կատարվել տեղափոխել նաև Հայաստան, որպիսի գործողությունը խոչընդոտվել է ադրբեջանական կողմից և որպիսի խոչընդոտն էլ փորձվել է վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։

Այլ խոսքով՝ չնայած ռազմական ուժերը կառավարելու և դրանց ճակատագիրը որոշելու լիազորություն Արցախի նախագահը չի ունեցել, այնուամենայնիվ, ստեղծված վիճակում արվել է հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով»։

Տեսանյութեր

Լրահոս