Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որևէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ժամից ես եմ գալիս, դու ես ալելուիա ասում» (ժողովրդական խոսք)

Այսօր, երբ Հայ Եկեղեցու խորաններին մատուցվում էր Սուրբ Պատարագ, եւ եկեղեցական-հավատացյալ ունկնդիր Աստծո խոսքին՝ ճաշակում էինք Սուրբ Հաղորդությունը խաղաղությամբ,- զուգահեռ իրականության մեջ ինչ-որ անհանգիստ մեկը կիսագրագետ խորհրդականների չարամիտ խորհրդով զբաղված էր Հայ Եկեղեցու վարդապետության զեղծարարությամբ։

Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որևէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ։ Եկեղեցին այլաբանորեն հարսն է Քրիստոսի, որ իբրեւ փեսա՝ գլուխն է նույն եկեղեցու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031