Ադրբեջանը հայց է ներկայացնելու Ռուսաստանի դեմ՝ Ակտաուի օդանավի կործանման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն միջազգային դատարաններում հայցեր կներկայացնի Ռուսաստանի դեմ՝ 2024թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ «Ազալ»-ի ինքնաթիռի խոցման գործով, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը չի ճանաչում մեղքը և 7 ամիս անց շարունակում է միայն տեղեկացնել, որ «քննությունը շարունակվում է»։ Ադրբեջանը պահանջում է փոխհատուցում զոհերի ընտանիքներին և ավիաընկերությանը հասցված վնասի համար։

Նրա հայտարարությունն արվել է այն օրը, երբ Բաքուն ևս մեկ անգամ վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու իր դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031