Նախարարն ընդգծել է իրականացված մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության ոլորտներում գրանցած առաջընթացը:
Չեխիայի դեսպանը ևս շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ նախագահի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ են կատարվել:
Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին: Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը:
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածում է իր «անօրինական ապարատի՝ ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականություն իրականացնելու համար»։
Դեռևս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր որոշման նախագիծ՝ Հայաստանը Թուրքիային կապող ցամաքային ճանապարհի՝ Մարգարայի կամուրջը վերանորոգելու վերաբերյալ։
«Օրերս տեղի ունեցան օգտակար շփումներ, Երևանում և Բաքվում էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Խաղաղության պայմանագրի բանակցություններին:
Չորեքշաբթի օրը խոշոր համակարգչային խափանումը հանգեցրել Էր այն բանին, որ Գերմանիայում հազարավոր ավիաուղևորներ բախվել էին չվերթների հետաձգման կամ չեղարկման: Խափանումը կաթվածահար էր արել երկրի խոշորագույն օդանավակայանի աշխատանքը Մայնի Ֆրանկֆուրտում։
Դեսպանին ներկայացրի Արցախի՝ հումանիտար աղետի հետևանքով առաջացած ծանր վիճակը, սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սղությունը և մի շարք այլ խնդիրներ:
Exercise MOSI անվանումը կրող զորավարժությունները փետրվարի 17-ից 27-ը կանցկացվեն Քվազուլու Նատալ նահանգի Դուրբան և Ռիչարդս Բեյ քաղաքների շրջանում: Առաջին նման վարժանքները ՀԱՀ-ի ջրերում անցկացվել են 2019 թ. նոյեմբերին։
Պարզապես մինչեւ մինչեւ 2018 իրեն դրել էր «գրքային որդի» տեղ, իսկ դրանից հետո իր որդությունն անում է Նիկոլի քաղաքական արտաթորանքի մեջ՝ ապահովելու իր եւ իր մերձավորների բարեկեցությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին:
Արտակարգ ծառայություններն ավելի վաղ հայտնել էին, որ զոհվել են ուղղաթիռի օդաչուն և ուղևորներից մեկը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ NEWS.am-ը զրուցել է Երևանում մեկնարկող լրագրողական վարպետության հատուկ դասընթացների և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասին։ Պարոն Սողոմոնյան, եթե չեմ սխալվում, Ձեր կազմակերպած լրագրողական վարպետության դասընթացները սկսվում են գալիք շաբաթ։ Բացի Ձեզանից, ովքե՞ր են հանդես գալու դասախոսություններով։ Այո, չեք […]
Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում այսօր գումարվում է արևմտյան ամենակարևոր քաղաքական միջոցառումներից մեկը՝ Մյունխենի Անվտանգության համաժողովը:
Դիվանագետին նաև հարց են ուղղել՝ արդյոք Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը տվյալ պաշտոնում է նշանակվել արդեն ավելի քան երկու շաբաթ առաջ, չի պատրաստվում մեկնել տարածաշրջան:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, Անիի կամուրջը վերականգնելու հարցում Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությանը և Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցին։
168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով այս հարցերին, նախ ասաց՝ մի կողմից շատ վատ է, որ մինչև այսօր ՄԻՊ չկա, մինչև անգամ ՄԻՊ թեկնածու, և երկրորդ՝ նա միշտ էլ դեմ է եղել այն նորմին, երբ այդ պաշտոնը միառժամանակ մնացել է թափուր։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթուղթը՝ գրելով. «Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։
Սա էլ Ադրբեջանի` «խաղաղության դարաշրջանի», վերաբերյալ պատկերացումներն են։
Թերթը, հղում անելով իշխող կուսակցության իր աղբյուրին, նշում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ դեռևս մտադրություն և որոշում չունի։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն է համարում տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ մշտական սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզեր այցելելուց և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո ունենալ ևս մեկ հանդիպում-քննարկում:
Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։
«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»:
Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեեւ այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: