Մարտի 11-ին լրացավ ուղիղ երեք տարին «այն պահից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ հայտարարեց, որ COVID-19-ի համաշխարհային բռնկումը կարելի է բնութագրել որպես համավարակ։
Տելեգրամային ալիքը նաև տեղեկացնում է, որ ըստ իրենց աղբյուրների` Ադրբեջանի զինված ուժերի շարժը նկատվում է շփման գծի ողջ երկայնքով` ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂ տնտեսական գոտում: Առաջին անգամ նկատվում է ծանր զինտեխնիկայի տեղաշարժը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր կառավարությանը հանձնարարել է դիտարկել 52-ժամյա աշխատանքային շաբաթվա համակարգի վերաբերյալ առաջարկված բարեփոխումը` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ սերնդի կարծիքին:
Անցյալ տարի Տոկիոյի բնակիչները գտել և ոստիկանություն են բերել ռեկորդային քանակությամբ կորցրած դրամ՝ գրեթե 4 միլիարդ իեն (մոտ 30 միլիոն դոլար):
«Իր այցելությունները միայն փողի վատնում են: Ինձ համար առավել տարօրինակ է, որ այս ճգնաժամային օրերին, երբ բոլորս աշխարհով մեկ փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, Արցախն ու Հայաստանը կարողանան դիմագրավել մարտահրավերներին, Զարեհ Սինանյանը չփորձեց մի խելացի պատգամ փոխանցել, ուղղություն տալ Սփյուռքին:
Դերասան Սթիվեն Սիգալը, մասնակցելով Ռուսոֆիլների միջազգային շարժման հիմնադիր համագումարին, հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսով ռուսոֆիլ է և միլիոն տոկոսով՝ ռուս։
Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաև հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղևորությունները դեպի այլ երկրներ:
«Սերժ Սարգսյանը քեզ թողել է բանակցային փաթեթ՝ 3 թղթով՝ Հայաստան-Ադրբեջան, ՄԽ համանախագահների, ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, իրագործման, երաշխավորման մեխանիզմները գրված են եղել։ Սերժի թողած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը, որով այդ հարցը պետք է վերջնական ամփոփվեր, ձեր մոտ է, չասեք՝ մենք հրապարակենք, դուք պետք է դա հրապարակեք, որ հետո չասեք՝ մենք խախտեցինք, խանգարեցինք։ Տղա ես՝ հրապարակիր 2016թ․ հետո բանակցված 3 փաստաթղթերից վերջինի՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը՝ Արցախի հարցին վերաբերող։ Ձեր մոտ է դա»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։
«Նրա եվրոպացի, այդ թվում՝ ռուս գործընկերների մոտ կա այն տպավորությունը, որ ՀՀ իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից, խուսափում է հայկական պետության ճակատագրին առնչվող հարցերի ճշգրիտ լուծումից։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ պարտականությունները կատարելու համար»,- շեշտեց Ե. Առուշանյանը։
«Եթե դու հասկանում ես, որ գցել ես ոտքիդ, արա, հրաժարական տուր, գնա: Նիկոլականներին ասեմ՝ եթե ձեր վարչապետը այդքան մտածում է այս երկրի մասին, ախպեր, թող հրաժարական տա, գնա: Վատ բան եմ ասում՝ թող ուրիշ մեկը գա՝ գցի իր ոտքին, եթե ինքն այդքան մտածող է, թող գնա: Ես շատ չակերտներ չեմ կարող բացել, թե ընդդիմությունում ինչ քննարկումներ են տեղի ունենում հիմա, բայց ուզում եմ ասել, որ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է, առաջիկայում կսկսվի այդ պայքարը, որը իսկապես մեր հայրենակիցները ցանկանում են»։
Անհարգալից վերաբերմունքը դեռ պետք է վաստակել: Իսկ դուք, էֆենդի՛, գտնվում եք զզվանքի գոտում: Ուրեմն ուղղեք ձեր ձևակերպումը՝ «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակվել է գործող իշխանությունների նկատմամբ զզվանքի համար»,-գրել է նա:
«Երբ Նիկոլն ասում է՝ Արցախի ժողովրդի իրավունքներ, և հետո նշում են, թե դրա մեջ ինքնորոշման իրավունքն էլ է մտնում, չկա նման բան, Հելսինկյան եզրափակիչ ակտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առանձին իրավունք է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։
Թուլուզում բողոքի ակցիաներին միացել է էներգետիկների արհմիությունը, ինչի հետևանքով մարտի 14-ին առանց էլեկտրականության է մնացել 30 հազար սպառող:
«Փաշինյանը մեզ համար հերթական ցեխի վաննան էր պատրաստել, որ ըստ իրեն՝ չենք բուժվելու, բայց կամաց-կամաց սովորեցնում է մեզ այդ մտքին։ Խոսքը և՛ Արցախի ապագա ճակատագրի, և՛ դրա հետ կապված աշխարհաքաղաքական շրջադարձի մասին է, որը նա փորձում է իրականացնել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ գնում է վիրուս-անտիվիրուս պայքար։
Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Փարվանյանին ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
«Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը». Արմեն Աշոտյան. ՈՒՂԻՂ
Հացահատիկի գործարքը երկարաձգվել է 60 օրով:
Մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ռազմական թեմաների շուրջ մանիպուլյացիաների է դիմել, իսկ 2020 թվականի պատերազմում պարտությունը գցել բանակի կամ ռազմական ղեկավարության «գրպանը»: Այդ հայտարարություններից առանձնացրել ենք մի քանիսը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այցը մշակվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա:
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Իրականում, եթե Զինված ուժերին թույլ տրվեր զսպել թշնամուն, այսօր այլ իրավիճակ կունենայինք: Ըստ այդմ՝ ստիպված ենք թերահավատորեն մոտենալ Փաշինյանի՝ 29.800 քկմ տարածք պահելու և կարմիր գծերը չհատելու խոստումներին, հատկապես, երբ դրանք արդեն հատվել են, իսկ արագ վերականգնել Փաշինյանը չի շտապում: Ավելին, նա փորձում է այդ 150 քկմ-ն առևտրի առարկա դարձնել:
Հիփոթեքային պայմանագրից վերոնշյալն ապացուցող էջերը ստորև։
«Քիչ հավանական է, որ ԵՄ քաղաքացիական ներկայությունը էական զսպող գործոն դառնա, եթե ռեգիոնալ իրավիճակը լրջորեն սրվի: Սրանում դերակատարություն ունեն ինչպես ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, այնպես էլ ԵՄ ջանքերը՝ առաջ մղել կողմերի միջև բանակցությունները»,- նկատեց վերլուծաբանը:
Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:
Արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնը 104 մարդու կյանք Է խլել Մալավիում և Մոզամբիկում:
Խաղաղության համաձայնագրում պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքի ու անվտանգության երաշխիքը. Ռասմուսեն
Տնտեսագետը հիշեցրեց ՊՎԾ նախկին պետի հետ կապված դեպքը, Փաշինյանի բարեկամների հետ կապված դեպքերը, որոնք հրապարակվել են մամուլում: Հիշեցրեց նաև տրվող պարգևավճարների մասին:
Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության և տեղաշարժի համար: Այսօր ես հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն այսօր անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:
Վերջին ժամանակներս մեծացել է հավանականությունը, որ Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ: