Այս տեմպերով ոչ մի լավ տեղ չենք հասնելու. Նիկոլը քարտ բլանշ ունի արևմտյան ինստիտուտներից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ-մեկ զարմանում է, երբ իր ընկերները, գործընկերներն ասում են՝ Սրբազան շարժման ժամանակ ավելի շատ մարդ է հավաքվել, քան Նիկոլի օրոք, ինչո՞ւ այնտեղ ստացվեց, այստեղ՝ ոչ:

«Շատ պարզ է՝ այդ ժամանակ դեռ քրեակատարողական հիմնարկից էին ինձ տանում դատարան, և ես շատ պարզ բան ասացի՝ շարժումը չի հաջողելու այնքան ժամանակ, քանի դեռ ինձ կարողանում են շարժման օրերին բերել դատարան և հետ տանել: Այսինքն՝ հավաքել ավելի շատ մարդ Հանրապետության հրապարակում, բայց չունենալ քաղաքային կյանքի պարալիզացում, դա լուծում չէր: Մոռացե՞լ եք՝ 2018-ին ինչ ենք տեսել՝ 5-6 հոգով փողոց էին փակում: Միտինգները, որ Նիկոլը հավաքում էր, վերջին միջոցառումն էր՝ օրվա ամփոփումն էր իր, իսկ օրվա ընթացքում իրենք անում էին ապակենտրոն կազմակերպված ակցիաներ: Խնդիրն այն չէ, որ մուսկուլ ցույց տաս, կարևոր է, որ բիցեպսը՝ հանրահավաքը, մեծ լինի, բայց այդ բիցեպսը ցերեկվա ընթացքում ի՞նչ է արել, եթե ուղղակի զագարի կրեմ է քսել, որ սիրուն սև երևա… բայց եթե այդ բիցեպսն աշխատել է, փայտ է ջարդել, ծանրություն է տեղափոխել, նոր երեկոյան եկել է, դա ուրիշ բան է»,- շեշտեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ միշտ ճիշտ դուրս գալու մոլուցք իրենց թիմը չունի: Նա շեշտեց՝ այս տարիներին եղած հիասթափություններն ինչո՞ւ պետք է կոտրվեն հենց իմպիչմենտի գործընթացի գլխին. «Եթե չփորձենք, ոչինչ չի ստացվելու: Ես ուզում եմ սխալ դուրս գալ, ցավոք, վերջին տարիների կանխատեսումներիս մեջ քիչ եմ սխալվել, և իմ քաղաքական հոտառությունը, տրամաբանումը ցույց է տալիս, որ մենք այս տեմպերով ոչ մի լավ տեղ չենք հասնելու: Ակնհայտ է, որ Նիկոլն ունի քարտ-բլանշ արևմտյան ինստիտուտներից՝ երկրում անելու այն, ինչ ինքն է ուզում՝ մի պայմանով, որ նա դրսում անի այն, ինչ ուզում է Արևմուտքը: Այդտեղ արանքում հայ ժողովուրդը որտե՞ղ է՝ Լոպեսի համերգին…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս