Բաժիններ՝

Ռուսաստանն իրավունք ունի ցանկացած միջոց ձեռնարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու համար. Պեսկով

Ռուսաստանը համարում է, որ իրավունք ունի ցանկացած համապատասխան միջոց ձեռնարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ (ՄՓՀՀ) տեղակայելու համար և այժմ ոչնչով սահմանափակված չէ: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Ռուսաստանն այլևս որևէ սահմանափակում չունի այս հարցում: Ռուսաստանն այլևս իրեն ոչնչով սահմանափակված չի համարում: Ռուսաստանը համարում է, որ անհրաժեշտության դեպքում իրավունք ունի համապատասխան միջոցներ ձեռնարկել, համապատասխան քայլեր անել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն Ռուսաստանն այլևս իրեն պարտավորված չի համարում սահմանափակել ինքն իրեն միջին ու փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու հարցում, իսկ այդ մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են: Դիվանագիտական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել ՄՓՀՀ-ի տարածման բնագավառում Արևմուտքի քայլերին և ընդգծել, որ դրանք ուղղակի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031