
Թբիլիսին պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը. Կոբախիձեն՝ Խաչատուրյանին

Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն է ասել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Նա Հայաստանի ու Ադրբեջանի քայլը կարևոր է որակել․
«Խաղաղության պայմանագրի քննարկման ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ»։