Բաժիններ՝

Գազայում 2023 թ. ի վեր իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ: Այս մասին հաղորդել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 87 մարդ, վիրավորվել՝ 644-ը։

«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 61 020-ի, տուժել է 150 671 մարդ», – ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ըստ նախարարության տվյալների՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց ամենօրյա գնդակոծությունները, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 9500 մարդ, տուժել՝ ավելի քան 38 600-ը։

Իր հերթին, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչը Telegram-ում հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան տարածքներում զոհվել է լրատվամիջոցների ավելի քան 230 աշխատակից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում շուրջ 1200 մարդ է զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանական ուժերը սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Գազայի հատվածին և շրջափակելով պաղեստինյան անկլավը։

Հուլիսի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչել իրենց պատվիրակությունները Դոհայից, որտեղ ընթանում էր Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031