
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Բայրաքթարօղլուն

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է այսօր բարձրագույն ռազմական խորհրդի նիստում։
«Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակն ուղարկվել է թոշակի, նրա փոխարեն նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն, իսկ ցամաքային զորքերի հրամանատար կդառնա 1-ին բանակի հրամանատար Մեթին Տոկելը», – հայտնել է նախարարությունը:
Խորհրդի որոշման համաձայն` Թուրքիայի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի հրամանատարների ծառայության ժամկետը երկարաձգվել է մեկ տարով։
Թուրքիայի նախագահի հաստատած հրամանագիրն ուժի մեջ կմտնի օգոստոսի 30-ին։ Խորհրդի ընդունած որոշումների համաձայն՝ գեներալների և ծովակալների թիվը 316-ից կհասնի 332-ի։