Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամում կարող է զգալիորեն բարձրացնել մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերն առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն բարձրացնել այն պատճառով, որ Նյու Դելին ռուսական նավթ է գնում։ Այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում:

«Մենք պայմանավորվել ենք 25% մաքսատուրքերի շուրջ, բայց ես կարծում եմ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն կբարձրացնեմ մաքսատուրքերը, որովհետև նրանք ռուսական նավթ են գնում», – հայտարարել է նա։

Թրամփը կրկին ենթադրել է, որ եթե նավթի գները շարունակեն նվազել, ապա դա կարող է Ռուսաստանին դրդել ակտիվացնել Ուկրաինայի շուրջ բանակցությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031