Կիրակի կալանավորված Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն առաջին ծիծեռնակն էր:
Երեկ Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները միասնական հայտարարություն են ընդունել, որտեղ դատապարտելով թշնամական պետության ցեղասպան գործողությունները, նաև կարևոր պահանջով են դիմել Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին. ՈՒՂԻՂ
Փհենյանը զորավարժությունների շրջանակներում մարտի 12-ին սուզանավից երկու ռազմավարական թևավոր հրթիռ էր արձակել։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Սա հերթական ապատեղեկատվությունն է:
Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել:
Այցից հետո սրվեց Ադրբեջանի եւ նրա հարեւան Իրանի միջեւ լարվածությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղից հասնող ինֆորմացիայի հիման վրա կարելի է պնդել, որ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ կրկին հասել են լարվածության գագաթնակետին, եւ հնարավոր է՝ նոր դաժան բախումներն իրենց երկար սպասել չտան:
2022 թ.-ին Ուկրաինան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել սպառազինությունների ներմուծման ծավալով՝ Կատարից և Հնդկաստանից հետո։
Լոնդոնը շարունակում է իր պաշտպանական ծախսերն ավելացնել արդեն 4 տարի անընդմեջ՝ առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր:
Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ ձեռք ձեռքի տված՝ Հայաստանի խոշոր առևտրային ցանցերից մեկում հարկերը թաքցնելու վերաբերյալ ավելի քանի 4 մլրդ դրամի խախտում է արձանագրել։ Իշխանություններին թվում է, թե հասարակությունն այս փաստը ծափերով պիտի ընդուներ։ Մի քանի տարի առաջ հենց այդպես էլ կլիներ։ Բայց այսօր շատերն այլևս չեն հավատում իշխանությունների ազնվությանը։ Մարդիկ այս ամենի մեջ միտում են տեսնում, կարծում են, որ դա արվում է մեկ այլ խոշոր առևտրային ցանցի ճանապարհին կանաչ լույս վառելու համար։
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման։
Պարբերականը նշում է, որ բանկային նոր օրենքներ ընդունելու առումով Բայդենը կարող է դժվարությունների առաջ կանգնել, քանի որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները:
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Վերջինս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները:
Պահանջվող գումարը 5,8 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա հատկացումից։ Ընդհանուր գումարից գնման համար նախատեսվում է հատկացնել. մարտավարական հրթիռներ՝ 17,3 մլրդ դոլար, ռազմավարական հրթիռներ՝ 7,3 մլրդ դոլար, զինամթերք՝ 5,6 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, գիտության պատմաբան Ռոբերտ Պրոկտորը (Robert Proctor) տգիտությունը որպես հանրային երևույթ բնութագրելու նպատակով օգտագործել է «ագնոտոլոգիա» եզրույթը, որը գիտական շրջանառության մեջ է դրել իռլանդացի պատմաբան Իայն Բոուլը (Iain Boal): Ագնոտոլոգիան ուսումնասիրում է կասկածից կամ ապատեղեկատվությունից բխող տգիտությունը։ 2016թ., անդրադառնալով այդ երևույթի գլոբալ տարածմանը, ամերիկացի գիտնականը նշել էր, որ «մենք ապրում ենք տգիտության ոսկե դարում»։ Բնութագրելով այդ ֆենոմենը՝ նա մատնանշել է երեք հանգամանք։
Անցյալ տարվա 6 ամսվա ընթացքում՝ ապրիլի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա 1720 քաղաքացիներ Վրաստանում գրանցել են 1956 ոչ գյուղատնտեսական հողատարածքներ, որոնցից 950-ը պատկանում են Ռուսաստանի 874 քաղաքացիների։
Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը։ Այս մասին հաղորդում է Fidelis Law Firm ընկերությունը։
«Ուշադրություն դարձրեք՝ երեկ Ալիևի օգնական Հաջիևն ասաց՝ իրենց ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իրենց համար հասկանալի չէ, թե դրանից հետո ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը պնդում, որ ստորագրվելիք պայմանագրի միջև դրույթներ պետք է լինեն Արցախի վերաբերյալ»։
Համընդհանուր խնդիրների լուծման նպատակով Մեծ Բրիտանիան պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ լիարժեք երկխոսության՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո:
Հրապարակված տեսանյութի կադրերի մեջ շատ կարևոր հանգամանք կա՝ ցուցարարները սադրիչին հորդորում են՝ քշի գնա, արա…, ու վերջինս հեռանում է: Բռնություն չեն գործադրում, չեն իջեցնում մեքենայից, ընդամենն ընդդիմության ցույցի ժամանակ ընդդիմադիրների շարքերի մեջ մտած ակնհայտ սադրիչին հորդորում են հեռանալ…
Այսպիսի լկտիությունը չի մնալու առանց քաղաքական հստակ հետեւանքների Նիկոլի եւ իր սպասարկու ոհմակի համար։
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ:
Լոռի Բերդում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Պապիկյանները գնում են այն ամենը, ինչ վաճառվում է՝ հողեր, անասուններ, բնակարաններ:
Ահա մարտի 13-ին ադրբեջանական հեռուստալիքների հիմնական թեզերը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին համապատասխանում է Արևմուտքի ռազմավարական շահերին: Նա եվրոպական հանրությանը կոչ է արել իրենց անդամակցությունը չընկալել որպես բարեգործություն կամ փրկագին։
168․am-ի տեղեկություններով, այս քրեական գործն ուղիղ կապ ունի այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, և դրա նպատակն է փոխարինել արդեն իսկ պաշտոնապես իշխանության թեկնածու հայտարարված Տիգրան Ավինյանին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան բանկային համակարգի ներկայիս խնդիրների համար մեղադրել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմին։
Խնդիրն այստեղ այն է, թե այս պարագայում որքանով է Ադրբեջանն իր «խաղն» անկախ խաղում։ Ըստ իս, Բաքուն իր ռազմական, նաև՝ լոգիստիկ ու էներգետիկ խնդիրները լուծելու համար մեծ պարտավորություններ ունի տարածաշրջանային մեծ խաղացողների առջև։