Բաժիններ՝

Լոզովայա քաղաքին ռուսական զանգվածային հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը գիշերը Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա իրականացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ռուսական ուժերը կիրառել են անօդաչուներ, որոնցից 30-ը հարվածել են տարբեր օբյեկտների։ Վնասվել են երկաթուղային կայարանի շինությունները, հրդեհ է բռնկվել։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ռուսական հարվածներից Զապորոժիեի մարզում 2 մարդ է զոհվել։ Եվս 2 մարդ զոհվել է Սումիի մարզում, կան նաև տուժածներ։

Ռուսական ուժերն էլ հաղորդել են ուկրաինական 24 անօդաչու խոցելու մասին Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Սմոլենսկի երկնքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս