Բաժիններ՝

Նեթանյահուն կհրավիրի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի Գազայի օկուպացիայի ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում կգումարի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի, թե ինչպես է իսրայելական բանակը հասնելու իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

«Մենք պետք է շարունակենք միասին կանգնել և միասին պայքարել մեր ռազմական նպատակներին հասնելու համար, որպեսզի հաղթենք թշնամուն, ազատ արձակենք մեր պատանդներին և ապահովենք, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար», – ասել է Նեթանյահուն։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը, այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսել այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդները։

Նեթանյահուն իր մտադրությունների մասին հայտարարել է այն ժամանակ, երբ հրապարակվեցին Գազայում ազատ արձակված պատանդների նոր տեսանյութեր, որոնք սարսափեցրին իսրայելցիներին և արժանացան համաշխարհային առաջնորդների սուր քննադատությանը։

Իսրայելի վարչապետն ասել է, որ տեսանյութերը ամրապնդել են ՀԱՄԱՍ-ին տապալելու իր վճռականությունը։ Նա հայտարարել է պաղեստինյան անկլավն ամբողջությամբ օկուպացնելու իր մտադրության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս