Ասածս բացարձակապես չի վերաբերում ճանապարհների, հաղորդակցությունների բացմանը: Միայն անգետ մարդը կխոսի ճանապարհները, հաղորդակցությունները բացելու դեմ:
Հ. գ իհարկե սա լավ լուր է, արդյունք է փաստաբանների ջանքերին:0
Ավելին .նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է, քանի որ Հայաստանում իշխում է ապազգային ու թրքահպատակ կապիտուլյանտ ռեժիմ»։
Սաջա Ֆարուկ Աբդուլլային շնորհակալություն են հայտնել Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ իր պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։ Ջեյհուն Բայրամովը նաև մանրամասնորեն տեղեկացրել է իր զրուցակցին հետհակամարտային շրջանում «օկուպացիայից ազատագրված տարածքներում» (նկատի ունի Արցախի տարածքները ) իրականացված լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների, «խելացի քաղաքի» և «խելացի գյուղի» հայեցակարգերի հիման վրա իրականացված վերակառուցման աշխատանքների մասին, ինչպես նաև մանրամասն խոսել է Ադրբեջանի քաղաքացիների,իբր թե, «իրենց հողեր արժանապատիվ վերադարձն ապահովելու համար կատարված աշխատանքների մասին»։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմի միջոցով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։
«Փաշինյանը խրոնիկ սուտասան է. զարմանում եմ՝ այս մարդու աներեսության և անպատկառության աստիճանի վրա։ Այդ ինչպե՞ս է հաշվել՝ Սևանում 50.000 մարդ է հավաքվել, թե՞ 15.000, կամ, Հայաստանի բնակչության համեմատ 50.000-ն այդ ի՞նչ թիվ է. 15 տոկոս ընդամենը, կամ՝ ճշտե՞լ է՝ այդ 50.000-ից քանի՞սն է Հայաստանի քաղաքացի։ Այդ գրառումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու՝ Փաշինյանի պես խրոնիկ սուտաասանը չի կարող երկիր ղեկավարել»։
Հայրենիքի վաճառքը մեր երկրում համարվում է օրենքի և խղճի ամենասարսափելի հանցանքներից մեկը. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կոմանդորյան կղզիները 15 մլրդ դոլարով ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը:
Փաշինյանը հուլիսի 23–ին հայտարարեց, որ «Վեհարանն ազատագրելու» շարժման անդամները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների ու ինքը համապատասխանում է դրանց և կարող է առաջնորդել շարժումը։ Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք» հայոց»–ը։
Եթե բացենք Սյունիքի դարպասները, ապագան մեծ հնարավորություններ է տալու մեզ։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզում, որտեղ մեկնել էր եռօրյա աշխատանքային այցով։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ավստրիա-Գերմանիա սահմանին գտնվող Կրոյց մայրուղում ձերբակալվել են լեհական համարանիշով մեքենայով Վրաստանի հինգ քաղաքացիներ։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ-ամերիկանիստ Մալեկ Դուդակովն է։
Հիշեցնենք՝ սարկավագը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 26–ին։
Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Յոհանսենը հուլիսի 29-ին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նաև հետաքրքիր է, որ 2019-ին նիկոլը շնորհակալություն է հայտնում բանակին, իսկ 2025-ին՝ ոստիկանությանը:
Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» կազմակերպության հետ։
Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված անտառային հրդեհները մարել դեռևս չի հաջողվում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հանդիպման մասին։
Վարույթը հարուցել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում էճն դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը:
Տիկին նախարար, ցանկացած իշխանություն ժամանակավոր ա, Դուք դեռ շատ երիտասարդ եք՝ Ձեր կարիերան հանուն ժամանակավոր մեկի այս չափ խորտակելու համար…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները և ավելացնում աշխատակիցների թիվը։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է տեսաուղերձում։
«Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործը, որով անցնում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, դատարանում է։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է՝ ակնկալվում է, որ ԵՄ մոտավորապես քսան երկիր կարող է դիմել նման վարկերի համար։
Նյու Յորքում՝ Մանհեթենի երկնաքերներից մեկում հրաձգություն իրականացնող 27-ամյա տղամարդը երկտող էր թողել, որում մեղադրում էր Ֆուտբոլի ազգային լիգային իր ուղեղի վնասվածքի համար։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։
Ասեմ՝ ոչ վաղ անցյալում էս սեզոնին Երևանի փողոցներում սկի մեքենա չկար, որովհետև մարդիկ երկրից դուրս էին գտնվում, իսկ հիմա փողոցներում խցանումներ են։
«Լավ է, փիս է, պետք է բոլորդ գաք ձեր աչքով տեսենք։ Երեկոյան ժամը 20։00-ից հետո դուրս չենք գալիս, ոչ էլ մեր երեխաներին ենք թողնում դուրս գան, վախենում ենք, ի՞նչ գիտենք՝ ի՞նչ կարող է լինել, գան՝ գյուղից վերցնեն, տանեն, ո՞վ է իմանալու՝ ինչ եղավ։ Հիմա էլ ասում են՝ Սյունիքով ճանապարհ տանք, այդ ճանապարհը մի կողմից լավ է, որ մեր երկրի ճանապարհները բոլորը կբացվեն, մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունները կարողանալո՞ւ են ապահովել անվտանգությունը, կասկածում եմ։ Եթե այդ ճանապարհով պետք է ադրբեջանցիներ անցեն, նշանակում է՝ արդեն անվտանգ չէ մեզ համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը
ԱՄՆ-ն առևտրային համաձայնագիր է կնքել նաև Ճապոնիայի հետ:
Նա հավելել է, որ քրդական դաշինքը «համաձայն է կենտրոնական կառավարության հետ Սիրիայի միասնականության հարցում՝ միասնական բանակով և միասնական դրոշով»:
Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել: Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դրանք վերականգնելու փորձ արվի։
«Հիմա սրանք մեր տղաներին տարան սպանդի ու չեն վարանի նոր սպանդ անելուց, նույն բանն է, ուղղակի մի քիչ ավելի ժամանակակից։ Նույն ժողովրդին կերակրում են «խաղաղության» քաղցր խոսքերով։ Նիկոլ Փաշինյանը դա էլ շատ լավ գիտի, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հավատում այդ խաղաղությանը, որովհետև երբ ինքը մի բան է ասում, ժողովուրդը դրա հակառակն է հասկանում։ Այս մարդը ելնում է ատելությունից, նրա գլխավոր գերագույն հույզն ատելությունն է»,- հավելեց Կարինե Նալչաջյանը։